
Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավnրներ և զnհեր չկան։ Այս մասին հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» օրաթերթը։
«Այս պահին քաղաքում հանդարտ իրավիճակ է, բախումները դադարել են»,-հայտնում է օրաթերթը։
«Գանձասար» պարբերականը ավելի վաղ տեղեկացրել է, որ Հալեպում բախումներ են սկսվել տարբեր ուժերի միջև։ Ըստ թերթի՝ Հալեպի Շեյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում տեղի է ունեցել ուժգին հրաձգություն, ռմբակոծություն Քասատի և կառավարական բանակի ստորաբաժանումների միջև: