Ինչպե՞ս ճիշտ արևայրուք ընդունել. 7 խորհուրդ առողջ և գեղեցիկ մաշկի համար․

Ամառը հիանալի ժամանակ է հանգստանալու, զբոսնելու, լողալու և ,իհարկե, արևայրուք ընդունելու համար: Արևը կարող է վիտամին D-ի աղբյուր լինել, պարգևել բրոնզագույն արևայրուք, սակայն այն նաև կարող է վնասել` թողնելով այրվածքներ, պիգմենտային հետքեր կամ ավելի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ արևայրուք ընդունել:

Որքան բաց է ձեր մաշկը, այնքան մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը: Ավելի մուգ մաշկ ունեցողների բախտը մի քիչ բերել է, նրանց մոտ այդ հավանականությունը ավելի քիչ է: Սակայն և առաջինները, և երկրորդները պետք է իմանան ճիշտ արևայրուք ընդունելու կանոնները:

Եվ այսպես, ինչպես ճիշտ արևայրուք ընդունել․

Մի շտապեք
Պետք չէ շտապել: Արագ ստացված արևայրուքն անպատրաստ մաշկի համար կարող է այրվածքների հանգեցնել: Առաջին անգամվա համար բավական է գտնվել անմիջականորեն արևի տակ 10-15 րոպե այն էլ՝ առավոտյան և երեկոյան ժամերին: Օրվա թեժ ժամին պետք է պատսպարվել ստվերի տակ: Ամեն օր կարելի է ավելացնել ժամանակը 5-7 րոպեով:

Հագուստը և աքսեսուարները
Արևի տակ գտնվելիս պետք է պաշտպանել գլուխը գլխարկի, իսկ աչքերը՝ ակնոցի միջոցով:

Արևապաշտպան կրեմներ
Արևայրուքից առաջ պետք է պարտադիր օգտագործել արևապաշտպան կրմեներ SPF 30 առավոտյան ժամերին և SPF 50 ցերեկային: Քսեք այն արևին դուրս գալուց 10 րոպե առաջ:

Օպտիմալ ժամանակը

Լողափին անմիջականորեն արևի տակ գտնվելու հարմար ժամանակն է առավոտյան մինչև 11.00 և երեկոյան 16.00-ից հետո: Ամենավտանգավորը 12.00 մինչև 15.00 ժամանակահատվածն է:

Սնունդը և ըմպելիքը

Ցանկալի չէ արևայրուք ընդունել սոված փորին կամ կուշտ ստամոքսով: Ցանկալի է սնվել լողափ գնալուց 1-1,5 ժամ առաջ: Արևի տակ մնալու ժամանակ փորձեք խմել շատ ջուր: Ի դեպ, գեղեցիկ արևայրուքի համար խորհուրդ է տրվում խմել ծիրանի և գազարի հյութեր: Իսկ ոգելից խմիչքներից ցանկալի է հրաժարել:

Ջերմաստիճանի կոնտրաստ

Արևայրուք ընդունելու ժամանակ մի մոռացեք դիրքափոխվել ամեն 5-10 րոպեն: Շրջվեք մեկ մեջքի վրա, մեկ փորի: Տաքանալուց հետո մի շտապեք գցվել ջուրը հովանալու: Մի քիչ մնացեք ստվերում, որպեսզի իջեցնեք ջերմաստիճանի կոնտրաստից առաջացած սթրեսը: Լողալուց հետո սրբվեք սրբիչով:

Մաշկի խնամք արևայրուքից հետո

Կարևոր է նաև խնամել մաշկն արևայրուքից հետո: Արևի տակ մաշկը դառնում է ավելի չոր և կարող է թեփոթել, այդ պատճառով չի կարելի անտեսել խոնավեցնող և փափկացնող միջոցները: Արևայրուքից հետո խորհուրդ է տրվում զով ցնցուղ ընդունել և քսել սնուցող լոսյոն:

Latest

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել Ջորջինա Ռոդրիգեսին.
Արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրվա ընթացքում ջուր խմելը կարևոր է.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոֆի Դևոյանի և Եղիշե Մելիքյանի պարը՝ Կրտսեր Սոֆի Դևոյանի հարսանիքի ժամանակ․
ՖՈՏՈՇԱՐՔ․ Սիրուշոյի ամառային հանգիստը դստեր՝ Զաբելի հետ․
Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգիչ Գրիգորի Եսայանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալության մասին․
9-ամյա տղան բարձրացել է Արարատ լեռը.
Քրիստինա Եղոյանը՝ «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմում չնկարահանվելու մասին.