
Հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի դի:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը: