
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում մոլորված և ժամեր անց հայտնաբերված երկու հայ դեռահասները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ոչ թե վերադարձել են ինքնուրույն, այլ նրանց ադրբեջանական կողմը հանձնել է հայկական կողմին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հունիսի 6-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Եվ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։