ՖՈՏՈՆԵՐ. Աբովյան փողոցի սրճարանում դի են գտել. ինչ է կատարվել «De France» սրճարանում

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները:  Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. սրճարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

ՎԻԴԵՈ․ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով մոտենում են Քննչական կոմիտեի նախագահին ու հարցեր պարզաբանում
ՎԻԴԵՈ․ Զանգել են որոնվող Տիգրանի հայրիկին՝ երեխայի ձայն միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը
ՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել
ՎԻԴԵՈ․Կոկայի՞ն է թաքցրել Մակրոնը․ նախագահի աշխատակազմն անդրադարձել է դեպքին
ՖՈՏՈՆԵՐ. Աբովյան փողոցի սրճարանում դի են գտել. ինչ է կատարվել «De France» սրճարանում
ՖՈՏՈՆԵՐ. Ահազանգ. այգում ծառը պոկվել ու ընկել է քաղաքացու գլխին. նա վնասվածքներ է ստացել
ՎԻԴԵՈ. Ինչպես է հսկայական շունը հարձակվում հեծանիվ վարող երեխայի վրա ու տապալում գետնին
ՎԻԴԵՈ. Ուժեղ քամուց ծառեր են պոկվել. ինչ է կատարվել քիչ առաջ Մալաթիա Սեբաստիայում
Նոր Արեշում «BMW» է այրվել. մեկ հոգի այրվածքներով հիվանդանոցում է