Վտանգ կա Սյունիքի և Սևանի մի կտորի հետ կապված. Ռոբերտ Քոչարյան

Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիները լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք:

Այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։

Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։

Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում։ Ընտրությունների ժամանակ 21թ․-ին ինձ շատ էին հարցնում՝ բայց քանի տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում է 3-5 տարի, արդեն 4-ն անցել են։ Ինչ-որ բան արվո՞ւմ է, չեմ տեսնում։ Երբ որ ինձ ասում են, որ Հնդկաստանից հրետանի են առնում կամ ինչ-որ հրթիռ, իմ մոտ հարց է առաջանում, հետո ո՞նց ես զինամթերքով դա ապահովելու։ Եվ բան են առնում, որը չեն կարողանում բերել։ Ո՞նց։ Մի բան ստեղից, մի բան մի տեղից, մի բան մի ուրիշ տեղից։ Ու ամենից հետաքրքիրը գիտե՞ք ինչ է։

Եթե հիշում եք, հրապարակային մեղադրում էին, որ 80-ական թվականների զենքերով էին կռվում։ Ուկրաինայի պատերազմը նայեք․ 60-ական, 70-ական, 80-ական թվականների զենքերը ամենից հուսալի զենքերն են, ըստ էության։ Այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բայրաքթարներին։ Ուկրաինայում նույն ռուսական ՀՕՊ-ի հնարավորություններով 2 շաբաթում բոլոր բայրաքթարները խփեցին, վերացան։

Բայրաքթարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջին 2-3 շաբաթվա ընթացքում, որովհետև մեծ էին, ռադարները բռնում էին, փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դրանք մեծ էին, դանդաղաշարժ, 150, 160 կմ/ժամ։ Ո՞նց եղավ, որ այդպես եղավ։ Մենք պետք է առաջին 2 շաբաթում բայրաքթարների հարցը լուծեինք և ավարտեինք։ Ո՞նց եղավ։ Այ պատճառներից մեկն այն է, որ ասում էի։ Բանակը «կլուբնիչնի» ռեֆորմների պրոցեսի մեջ էր»,- ասել է երկրորդ նախագահը:

Latest

ՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհին
ՖՈՏՈՆԵՐ․ Խոշոր վթար Գյումրիում․ 5 մեքենա բախվել են իրար, հրշեջ մեքենան հրդեհի վայր էր գնում
ՎԻԴԵՈ․ «Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». թեժ իրավիճակ ավտոբուսի մեջ․ վարորդն ու ուղեւորուհին վիճում են
ՖՈՏՈՆԵՐ․ Պայթյուն՝ գազալցակայանում․ վնասվել են մեքենաներն ու արևային պանելները
Ուսանողը ծանր վնասվածքներ է ստացել պայթյունից․ մարմնի 90%-ն այրվել է
ՎԻԴԵՈ․ Վրաստանի նախագահի այցի պատճառով Իսակովի պողոտան կաթվածահար է եղել
Մաhացել է սիրված դերասան Վլադիմիր Կոստանյանի կինը
Գիշերը երկրաշարժ է եղել Հայաստան-Վրաստան սահմանին
Վտանգ կա Սյունիքի և Սևանի մի կտորի հետ կապված. Ռոբերտ Քոչարյան