13-ամյա երեխան «Պատանի երկրապահ» ակումբի դասասենյակից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Թալին» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Էլեն Ա-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Թալինի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում երեխան իրենց գյուղում գործող «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակում վերցրել է սեղանին դրված «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման հրամանատար Ռուստամ Լևոնյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, անզգուշաբար կրակել և վնասել ձեռքի ափային հատվածը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Latest

Ինտերնետի սիրելի կապիկը՝ Փանչը, իսկական ընկերուհի է գտել  
«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա
Ի՞նչ է պահանջում ամերիկացի մարտիկը Ծառուկյանից
Բերդավանում աղմկահարույց դեպքի շուրջ մենք եկել ենք հաշտության․ Լիանա Զուրաբյան.
VIDEO. Նիկոլ Փաշինյանը քամած մածուն է հյուրասիրել 222lava-ին և կնոջը
Ի՞նչ են արել Ադրբեջանում հայ պատանդների հետ
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ԱԺ պատգամավորի ներգրավմամբ․ հայտնի են անունները
Պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար. Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով
Կգրանցի արդյոք ԿԸՀ-ն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կուսակցությունը