Հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենայում չեն կարողացել փրկել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկի կյանքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «Գրանդ հաուս» հյուրանոցային համալիրից Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ քաղաքացին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի …

Աջափնյակի դատարանի մոտ ավտովթար է եղել. կոտրվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Հայկ Սարգսյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 74-ամյա Մնացական Կուրղինյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի …

Այգեպատի գյուղապետը կենցաղի տունը «ջրի գնով» վաճառել է իր աներոջը. հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ս.Պ.-ն, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.-ի կնոջը: «Քրեական վարույթով պարզվել …

Տանս լույսը իրեք տարի է՝ վառած եմ թողել, որ տղես գերությունից տուն գա. շիրակցի մայրը որդուն

Տանս լույսը իրեք տարի է՝ վառած կթողնիմ, որ տղես գերությունից տուն գա, մութ չեղնի. շիրակցի մայրը որդուն «Ես տղուս անունը տեսել եմ ցուցակի մեջ, բայց չիդենք՝ երբ գուկան, երբ ազատ կարձակվի։ Իրեք տարի է՝ չեմ տեսել երեխուս, անունը որ տեսա, ինչխոր հրաշք էղներ, ինչխոր նոր ծնվեի։ Իրեք տարի մեզի խաբեցին եսօր-եգուց, եսօր-եգուց։ Էս իրեք տարվա …

Տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել. Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ միջադեպի մանրամասները. նախնական վարկած

Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ Ըստ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականտեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային: …

Երգչուհի Ադելը ելույթի ժամանակ ուշագնաց է եղել

Tert.am-ը գրում է․ Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել ելույթի ժամանալ, որը կայացել է Վեգասում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երգչուհու խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն են օգնել իրեն, երբ նա կորցրել է գիտակցությունը կուլիսներում: «Նրանք բարձրացրել են ինձ գետնից, երբ ես կորցրեցի գիտակցությունս»,- պատմել է 35-ամյա երգչուհին: Ադելն օրեր առաջ պատմել է երկրպագուներին, որ բախվել է առողջական …

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ պատգամավորը մաստակ ծամելով նախագիծ է զեկուցում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմամբ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը նախագիծ զեկուցելիս մաստակ էր ծամում:

29,8-ի ֆիասկոն․անհապաղ իշխանափոխության հրամայականը

Lragir.am-ը գրում է. «Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին, որում նա մասնավորապես անդրադարձել է Բաքվի՝ պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին պնդումներին։ «Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք …

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարար Քերոբյանին. տվյալներն ինքնին խոսուն են

fip.am-ը գրում է. «Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության ձևակերպումները խճճված են, դրանք շփոթեցնում են՝ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատվաստվել է: Մասնավորապես, ինֆոգրաֆիկայում նշվում է պատվաստումների ընդհանուր թիվը, առաջին դեղաչափ ստացածների թիվը, ամբողջովին պատվաստվածների թիվը և բուստեր՝ խթանիչ …

«Արմենիա» ԲԿ–ում երեխան մահացած է ծնվել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժվախտություն է …