29,8-ի ֆիասկոն․անհապաղ իշխանափոխության հրամայականը

Lragir.am-ը գրում է. «Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին, որում նա մասնավորապես անդրադարձել է Բաքվի՝ պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին պնդումներին։

«Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության: Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ», ասել էր Արարատ Միրզոյանը:

Նկատենք՝ նա կրկին խնդիրը պահում է 1991-ի իրավական որեւէ հիմք չունեցող հռչակագրի եւ պատմական քարտեզների շրջանակում, չհիշատակելով օրինակ 1920-ի Ազգերի լիգայի՝ սահմանների վերաբերյալ միակ գոյություն ունեցող լեգիտիմ որոշումը։

«Ընդհանուր առմամբ, հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին արվել է նշված սկզբունքների համատեքստում, և հայկական կողմին քաջ հայտնի է, որ այդ հանդիպումներում որեւէ դրույթներ չեն եղել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը: Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի վերլուծության հիման վրա», ասվում է Միրզոյանին Բաքվի պատասխանում։

Այսպիսով, Բաքուն մերժում է նաեւ «խորհրդային քարտեզներով» սահմանազատումը։ ՀՀ իշխանությունը, 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր հետեւողականորեն զիջելով հայկական իրավունքները եւ չեզոքացնելով դրանք միջազգային հարթակներում քննարկելու բոլոր հնարավորությունները, Փաշինյանի նոյեմբերի 13-ի ելույթով պաշտոնապես հրաժարվելովՀՀ Անկախության հռչակագրից եւ Հայաստանի Առաջին հանրապետության եւ Հայկական ԽՍՀ իրավահաջորդությունից, Արցախը եւ Նախիջեւանը հանձնելու պարտավորությամբ առաջարկել էր «29,8-խաղաղություն Ալմաթիի հռչակագրի հիման վրա»՝ ռուսական պլանին հավատարմության երդումով։

Իրավունքներից հրաժարվելու ագենտուրային պարտավորությունների շրջանակում ձեւակերպված այս «հայեցակարգը» Մոսկվայի ու Բաքվի համար ընդամենը «միջանկյալ» հանգրվան էր գործընթացները ցանկալի հունով տանելու եւ որոշակի առումով անշրջելի դարձնելու, մասնավորապես՝ խնդիրը միջազգային հարթակներում քննարկելու հնարավորությունը չեզոքացնելու համար, որից հետո այն պետք է մերժվեր։ Դա էլ տեղի ունեցավ։ «Ռուսական գենշտաբի քարտեզներն» ընդամենը Կրեմլի չքմեղանքի շարքից են, ինչպես Սոչիում «Պուտինը հայամետ կետեր էր ուզում մտցնել հայտարարության մեջ, բայց չստացվեց»։

29,8-Ալմաթիի հռչակագիրը պիտի հօդս ցնդեր, եւ դրանում համոզվելու համար պետք էր ընդամենն ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացման տրամաբանությանը եւ կողմերի հայտարարություններին․ ամեն ինչ մակերեսին էր, տեսանելի ու լսելի։ Կրեմլի կոյուղատարներից նետված թեզերի շուրջ բալագանի մեջ մտած քպ-ական ու նրա հենակ «ընդդիմադիր» խմբակներն ու սրանց սպասարկող մեդիա-փորձագիտական տրցակը երկու տարվա մեջ 29,8 ու «մենք ավելի լավ կանեինք» ողորմելի բան պիտի ծնեին։

ՀԱՊԿ երեւանյան հավաքին Փաշինյանի ելույթը լիովին պարզում է իրավիճակը։ Մոսկվան Բաքվի միջոցով իրականացնում է Հայաստանի տարածքի վերաձեւումը եւ «նոր սահմանների գծումը»՝ հայկական պետականության վերացման հանգուցալուծմամբ։ Կրեմլում հանգում են դա ռազմական ճանապարհով իրականացնելուն։ Այդպես ավելի հարմար է, առավել եւս Լաչինի հանձնումից հետո Հայաստանի դեմ հայտնվելով իր դեմքով, Ռուսաստանը կարիք ունի կրկին ներկայանալ որպես փրկիչ։ Իսկ փրկչության համար Բաքվի նոր ներխուժումն է պետք՝ Մոսկվային անհրաժեշտ գծով տեղակայումների խնդիրը լուծելու համար։ ՀԱՊԿ երեւանյան հավաքից հետո այս մասին խոսվում է բացահայտ, ռուսական քարոզչության ողջ սպեկտրով, Բաքվի ձայնակցությամբ։ Քպ-ական ու «ընդդիմադիր» խմբերին սպասարկող մեդիա-փորձագետների սազանդարությամբ ապահովվում է ֆոնը։

ՌԴ-ն Հայաստանն արդեն հայտարարել է անօրինական պետություն, որը չունի ինքնիշխանություն, Բաքուն իր ռազմական օրակարգի համար հղում է անում հենց այդ սահմանմանը։ ՀԱՊԿ-ը չափազանց հարմար գործիք ու քող է Կրեմլի համար՝ «Հայաստանն ինքն է դիմել ՀԱՊԿ-ին, սահմանային խնդիրները ենթակա են ՀԱՊԿ շրջանակում կարգավորման»։ ՀԱՊԿ երեւանյան հավաքից հետո Կրեմլը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր պահանջվածությունը»։

Ամբողջական նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը