Ինչ է երջանկությունը․ Այսօր երջանկության միջազգային օրն է

Երջանկություն ասվածը հարաբերական հասկացություն է։ Շատերի համար երջանկությունը կայանում է հաջողության, սիրո, նյութական հաջողությունների մեջ է, իսկ շատերի համար էլ՝ պահերի, հոգեկան խաղաղության, կյանքի իմաստը գտնելն է։ Այսօր երջանկության միջազգային օրն է։ ՄԱԿ-ի որոշմամբ 2012 թվականից մարտի 20-ը նշվում է, որպես երջանկության միջազգային օր։

Օրվա կարևորությունն ու նպատակը կայանում է նրանում, որ պետք է պաշտպանվի այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։ ՄԱԿ-ը անգամ կոչ ունի երիտասարդների համար, այն է՝ ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։

ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով, ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։ Նշենք, որ աշխարհի 140 ամենաերջանիկ երկրների ցուցակում Հայաստանի Հանրապետությունը 73-րդ տեղում է։

«The Happy Planet Index (HPI)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 25.7։ HPI­-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թե՝ աշխարհի երկրները որքանով կարող են երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար։ Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշերի վրա.

1․ բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն

2․ բարեկեցություն ․ էկոլոգիական «հետք»։

Պետք է հիշել, որ երջանկությունը հաճախ ոչ թե նպատակ է, այլ՝ ընթացք, կապված մեր վերաբերմունքի և ընկալման հետ։ Երբ մենք կենտրոնանում ենք ներկայով ապրելուն և գնահատելուն, երջանկությունն ինքնին ավելի հասանելի է դառնում։

Latest

ՎԻԴԵՈ. 100 հազար տղերքի հետ ես գալու եմ և գալու եմ առջևից. Դոն Պիպո
Կանգառներում, դպրոցների եւ գրադարանների մոտ ծխելն արգելվեց․ օրենքն ուժի մեջ մտավ
Երկրաշարժ Արարատի մարզում․ որ գյուղերում է զգացվել ցնցումներ
ՎԻԴԵՈ․ Ինչ է կատարվում ԱԱԾ շենքի դիմաց․ Նիկոլ Փաշինյանն իր կորտեժով ժամանեց
«Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»․ Նիկոլ Փաշինյան
Կարեւոր՝ աշխատողների համար․ ե՞րբ է այս տարի նշվելու Վարդավառի տոնը․ հաջորդ օրն աշխատանքայի՞ն է, թե ոչ
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ռամզան Կադիրովի դպրոցական որդին իր հարսանիքին ոսկե ատրճանակով օդ է կրակում․ ինչպես է անցել Չեչնիայի նախագահի որդու հարսանիքը
Դիպուկահարը, հրդեհը մարելու ժամանակ, կրակել է հրշեջների վրա․ 2-ը մահացել են, 1-ը՝ վիրավորվել
2 ավտոբուսներ բախվել են իրար ու հրդեհվել. 37 հոգի զոհվել է