
Քիմ Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել Քանյե Ուեսթի դեմ՝ նրա նոր «Lonely Roads Still Go to Sunshine» երգի պատճառով, որտեղ հնչում է նաև իրենց դստեր՝ Նորթի ձայնը։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Քիմը դեմ է, որ Նորթը մասնակցի է մի նախագծի, որտեղ ներգրավված է սկանդալային ռեփեր Puff Diddy-ն։
Նա պնդում է, որ Քանյեն առանց իր համաձայնության է ընդգրկել դստերը երգում, և այժմ պահանջում է դատարանի միջոցով հեռացնել երգը բոլոր հարթակներից։