Վեճ, հայհոյանքներ, կրակոցներ Արմավիրի մարզում. ովքեր են եղել

Մարտի 14- ին կրակոցներ են հնչել  Արմավիրի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայ գյուղում հնչել են կրակոցներ:

Պարզվել է, որ մարտի 14-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Խ․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան անկանոն վարելով և բարձր հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր և այդ հարցի շուրջ նրա հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Ֆրունզիկ Հ․-ն և 40-ամյա Արմեն Մ․-ն, որը վերածվել է հրմշտոցի ու Նարեկ Խ․-ին միացած վերջինիս եղբայր՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Խ․-ն իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և դիմել փախուստի:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենան և վիճաբանության մասնակիցներին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Latest

ՎԻԴԵՈ․ Ուժեղ կարկուտ ու ավերածություններ․ 36 մարդ մահացել է
ՎԻԴԵՈ․ Ծեծված արցախցուն, ձեռքերը մի կերպ բռնած, հանում են ոստիկանությունից
Երեխայի դի՝ Գյումրու մանկատանը․ ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ․ «Թողեք արտահայտվեմ, վայ. չի կարելի ինձ ջղայնացնել»․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին
«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորը բանտում սավանով կախվել է․ ինչ է եղել պատճառը
Փոստի աշխատակցուհին շատ աշխատելուց ուշագնաց է եղել
ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածուն
ՖՈՏՈՆԵՐ․ Ռազմական դրոնը մխրճվել է ուղղաթիռի մեջ
Կաշառքի համար ձերբակալվել է ավիաշինարարական ընկերության նախկին ղեկավարը