Չես հիշում ի՞նչ ես ասել, գնա ձվածեղ սարքի, ի՞նչ գործ ունես վարչապետի աթոռին․ Շարմազանով

Փաշինյան, քո պրոբլեմը հենց նրանում է, որ չես հիշում ի՞նչ ես ասել, ում ի՞նչ ես խոստացել ու ի՞նչ ես ստորագրել ու պայմանավորվել, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Լրագրողը Նիկոլին ուղիղ հիշեցնում է նրա հայտարարությունները «շինելու» մասին, իսկ Նիկոլն ասում է՝ չեմ հիշում, որ տենց բան եմ ասել։ Սա լրիվ խելագարություն է։ Սրա մանկապարտեզային կրուտիտները մեր պետությունը քանդելու են։ Միջազգային հարաբերություններում էլ է առաջնորդվում «չեմ հիշում» թեզով, դրա համար աղետն աղետի հետեւից բերում է։

Սկզբում իր աթոռը պահելու համար Ալիեւին է խոստումներ տվել, հետո՝ Պուտինին, հետո՝ ԵՄ-ին, հետո՝ ԱՄՆ-ին, իսկ հիմա էլ՝ երեւի Էրդողանին։ Ու հերթով երեւի ասում է՝ չեմ հիշում, որ տենց բան եմ ասել։ Նրանք էլ ասում են՝ դու չես հիշում, բայց մենք լավ ենք հիշում խոստացածդ։ Ու բոլորը պահանջում են իրենից կատարել խոստացածը։ Սա էլ շպագատ է նստում, բայց արդեն էլ հնարավոր չէ բոլորին կռուտիտ անել։

Դրա արդյունքում սա իր աթոռը պահելու համար նորանոր զիջումներ է անում։

Չես հիշում ի՞նչ ես ասել, գնա ձեր տուն ձվածեղ սարքի, ի՞նչ գործ ունես ՀՀ վարչապետի աթոռին»։

Latest

Չես հիշում ի՞նչ ես ասել, գնա ձվածեղ սարքի, ի՞նչ գործ ունես վարչապետի աթոռին․ Շարմազանով
Ձախողված կառավարության ղեկավարն ասելիք և անելիք չունի. վկան այսօրվա մամուլի ասուլիսն է. Արտակ Զաքարյան
Մեր փաստարկներին իշխանությունները միայն «կարմիր գլխարկներով» են կարողանում հակադարձել․ «Մայր Հայաստան» խմբակցություն
«Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդու մարմին է հայտնաբերվել
«Հանգստացաք հլը մի հատ, ձեր քուչի մակարդակի բազառները դուրս տարեք». լարված իրավիճակ, քաշքշուկ՝ քաղաքապետարանում
1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն
Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ