Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվեց 150 դրամ սակագինը։
Մինչ որոշումը ընդունելը իրավիճակը քաղաքապետարանում գերլարված էր։ Ավագանու անդամները գոռում էին միմյանց վրա և քաշքշում իրար։
«Մայր Հայաստան» խմբակցությունը արձագանքել է կատարվածին՝ նշելով, որ իրենց փաստարկներին իշխանությունները միայն «կարմիր գլխարկներով» են կարողանում հակադարձել: