Ողբերգական դեպք՝ Երևանում. բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարենկերը, ովքեր սահմանազատել են տարածքը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Latest

Եվա Բաղդասարյանը վերադառնում է Հայաստան. ի՞նչն է պատճառը
Նիկոլի ստերը երեկ համալրվեց ևս մեկով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը․ Զաքարյան
Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես. Գագիկ Ծառուկյանը` ԵԱՏՄ-ի մասին
Ուշագրավ իրավիճակ՝ Աջափնյակում․ հետախուզման մեջ գտնվողը թաքնվել է բնակարաններից մեկում
Առաջին անգամ Եվրոպայում արմատական աջ ուժերը ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ. Արտակ Զաքարյան
Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան
Ողբերգական դեպք՝ Երևանում. բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Շաքարով քաղցրացված ըմպելիքների օգտագործումը դպրոցներում պետք է սահմանափակվի կամ արգելվի
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք՝ Ջրվեժում. վիրավորներ կան