Դերասանուհի Եվա Բաղդասարյանը մեկ ամսից վերադառնում է Հայաստան։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջի սթորի բաժնում՝ պատասխանելով հետևորդների կողմից տրված հարցին:
Նա հայտնել է, որ վերադառնալու պատճառը նոր նախագիծն է:
Հարցին նա այսպես է պատասխանել․ «Հենց դա էլ այն պատճառներիցա, որ գալիս եմ Հայաստան: Շուտով ինձ կտեսնեք լրիվ նոր նախագծում»:
Նշենք, որ դերասանուհին արդեն տևական ժամանակ է՝ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: