Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում

Վերջին 5 տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու իրականացվել է չարտերային չվերթ՝ պատվիրված միջազգային ընկերության կողմից։ Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան գերատեսչությունից պատասխանել են, որ այդ չվերթն առաջինը չի եղել։

«Վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 66 պետական չվերթ է իրականացվել», – մասնավորապես պարզաբանել են նախարարությունից:

Ընդ որում, Երևան-Բաքու-Երևան երթուղով օդանավերը թռիչքներ են իրականացնում երկու հետագծերով։

Latest

Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից
Խոշոր վթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
Եթե չհրապարակես 2019-ի Արցախի պլանը, կապացուցես, որ փոքրոգիաբար փախչում ես․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Երգի պետական թատրոնի 30-ամյակն է. ինչպես է շնորհավորել երգչուհի Սոնա Ռուբենյանը
Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում
Երևանում բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Ո՞ր սմարթֆոնների վրա կդադարի աշխատել WhatsApp-ը 2025 թվականի հունվարի 1-ից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ տոնական այգին՝ Ամանորին ընդառաջ
Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան