Այսօր Հայաստանի երգի պետական թատրոնի 30-ամյակն է: Այս կապակցությամբ երգչուհի, Երգի պետական թատրոնի սան Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել այնտեղի բեմից, որին կից գրել է․
«Այսօր «Երգի Պետական Թատրոն»-ի 30 ամյակն է:
Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ, որ հենց այս բեմից սկսվեց ճանապարհս:
5 տարեկանում, երբ լսեցի Արթուր Գրիգորիչի ու Սուսաննա Մարտիրոսյանի այս երգը Վարդուհի Վարդանյանի կատարմամբ, երազում էի մի օր երգել այն հենց այս բեմում…
Շնորհակալ եմ…»: