«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան

tert.am/am/life-ը գրում է․ «Ես ամենափոքրն էի, ով ընդունվեց Երգի պետական թատրոն, 17 տարեկան էի, չէի հասկանում, որ ամեն ինչ լուրջ է: Գրիգորիչը բարկանում էր, ինձ թատրոնից դուրս էր հանում:

Ես չէի հասկանում, որ աշխատանքի եմ գնում, ինձ թվում էր ինչ-որ երաժշտական խմբակի մեջ եմ, որտեղ իմ ընկերներն են, ինչ ուզենք, կարող ենք անել: Չէի հասկացել, որ Գրիգորիչն է դիմացս:

Հետո մի քանի անգամ պատժվեցի, ինձ ասաց՝ դու հեռացված ես:

Ինձ թատրոնից դուրս հանեց, մի քանի օր հետո կադրերի բաժնից զանգահարեցին, ասացին՝ Գրիգորիչն ասում է վաղը ժամը 1-ին կլինես թատրոնում: Սրտին դարդ էր լինում, չէր կարողանում ինձ երկար ժամանակով պատժել, կանչում էր հետ:

Նորից գնում էի թատրոն, ինձ ասում էր՝ այս մյուզիքլին էլ կմասնակցես, ներում էր ինձ, մինչև մեծացա»,- «Օվկիանոսից այն կողմ» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Latest

Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում
Երևանում բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Ո՞ր սմարթֆոնների վրա կդադարի աշխատել WhatsApp-ը 2025 թվականի հունվարի 1-ից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ տոնական այգին՝ Ամանորին ընդառաջ
Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան
«Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի». Անի Քոչար
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ-ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան