15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են դեկտեմբերի 17-ին Էրեբունի փողոցի 17 հասցեում անհայտ անձանց կողմից 22-ամյա Մանուկ Մ․-ին և 23-ամյա Արամ Մ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մանրամասները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ին, էրեբունի փողոցի 17 հասցեի մոտ Մանուկ Մ․-ն և Արամ Մ․-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ 15-ամյա Մարկ Դ․-ի, 15-ամյա Ալեք Դ․-ի, 15-ամյա Արթուր  Բ․-ի և 19-ամյա Արսեն Փ․-ի հետ, որի ժամանակ Ալեք Դ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մանուկ Մ․-ին, իսկ Մարկ Դ․-ն իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայով մարմնական վնասվածք է պատճառել Արամ Մ․-ին:

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչականա վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում
Երևանում բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Ո՞ր սմարթֆոնների վրա կդադարի աշխատել WhatsApp-ը 2025 թվականի հունվարի 1-ից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ տոնական այգին՝ Ամանորին ընդառաջ
Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան
«Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի». Անի Քոչար
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ-ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան