Ի՞նչ ֆիլմեր դիտել Ամանորին և նախորդող օրերին

Տարվա ավարտին մնացել է 8 օր և դա նշանակում է, որ շուտով Ամանոր է։

Ամանորը հետաքրքիր անցկացնելու շատ տարբերակներ կան, սակայն յուրաքանչյուր ոք այն անցկացնում է իր նախասիրություններին համապատասխան կերպով։ Օրինակ շատերը գնում են քաղաքից դուրս, տեսարժան վայրեր, կազմակերպում են ամանորյա զբոսանքներ, քանի որ քաղաքի զարդարանքները ստեղծում են իրական հրաշքի զգացումը։

Եթե չգիտեք ինչպես անցկացնել Ամանորը, հանգստյան օրերը, ապա ArmLur.am-ը ամեն բան մտածել է։

Եթե պասիվ հանգստի սիրահար եք և տանից դուրս գալ չեք սիրում, ապա կարող եք հանգիստ տանն անցկացնել Ձեր Ամանորյա հանգիստը, քանի որ ամեն տարի հեռուստատեսությամբ ցուցադրվում են ֆիլմեր, որոնք կարծես թե ազդարարում են Ամանորի գալուստը։

Չնայած նրան, որ ցուցադրվող ֆիլմերի մեծ մասը չունեն Ամանորյա կոնտեքստ, դրանք, միևնույն է, ցուցադրվում են Ամանորին կամ Ամանորին նախորդող օրերին։

Այսպիսով, առաջարկում ենք դիտել բոլորի կողմից սիրված, նոստալգիա առաջացնող «Մեր Բակը» ֆիլմը, որը պատմում է երևանյան բակի կյանքի, իրական հարևանության, սիրային հարաբերությունների մասին։ Ֆիլմում նկարահանվել են անվանի և սիրված դերասաններ, ինչպիսիք են՝ Աշոտ Ղազարյանը, լուսահոգի Լալա Մնացականյանը, Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանը և այլք։ Ֆիլմը կարելի է դիտել նաև ընտանիքի հետ՝ այդպիսով երեկոն և մթնոլորտը դարձնելով նաև ընտանեկան։

Հաջորդ ֆիլմը, որը կարելի է դիտել Ամանորին, ռուսական, սովետական «Ирония судьбы, или С легким паром!» (Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ) ֆիլմն է։ Ֆիլմի գլխավոր հերոսներ Ժենյան և Նադյան իրար են հանդիպում Ամանորին զարմանալի զուգադիպությամբ։ Մոսկվաբնակ Ժենյան ըստ ավանդույթի ընկերների հետ Ամանորի նախօրեին գնում է բաղնիք, ու առաջին անգամ հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն ընկերները շփոթմամբ ուղարկում են Լինինգրադ, որտեղ նա տաքսիով Մոսկվայի իր բնակարանի հասցեով գնում է Լենինգրադի համանուն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացելով դուռը՝ մտնում Նադյայի բնակարան և քնում այնտեղ։ Նադյան վերադառնալով իր բնակարանում գտնում է անծանոթ քնած տղամարդու և այստեղից էլ սկսվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները։ Ֆիլմն արկածային է։ Այս ֆիլմը հատկապես կհիշեն մեծ սերնդի ներկայացուցիչները։

Ամանորին ցուցադրվում է նաև «Հարի Փոթեր» ֆիլմը, որը նույնպես մեծ առնչություն չունի Ամանորի հետ։ Եթե ցանկանում եք Ձեր երեկոները լցնել հրաշքներով և տարատեսակ կախարդանքներով, հմայախոսություններով, ապա միանշանակ կարելի է դիտել Հարի Փոթերի բոլոր 7 ֆիլմերը։ Չնայած նրան, որ ֆիլմը դիտողները կիսվել են 2 մասի՝ սիրողների և չսիրողների, այն արժե գոնե մեկ անգամ դիտել։ Ֆիլմը փոքրիկ տղայի՝ Հարիի մասին է, ում ծնողները եղել են հրաշագործներ, սակայն ժամանակից շուտ հեռացել են կյանքից և այդպիսով Հարին մնացել է մորաքրոջ խնամակալության տակ։ Սակայն մի օր Հարիի կյանքը գլխի վայր է շրջվում, քանի որ հրաշագործների դպրոցից՝ Հոգվարթսից ստանում է նամակ, որ պետք է այնտեղ սովորի, քանի որ նա ևս կախարդ է։ Ահա այսպես էլ ամեն բան սկսվում է և սկիզբ դառնում ընկերության, սիրո, ձեքբերումների և կորուստների շարունակական շղթայի։ Այս ֆիլմը ևս կարելի է դիտել տան անդամների հետ՝ կիսամութ սենյակում և տոնածառի լույսերը վառած՝ ապահովելու համար կախարդական մթնոլորտը։

Latest

Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում
Երևանում բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Ո՞ր սմարթֆոնների վրա կդադարի աշխատել WhatsApp-ը 2025 թվականի հունվարի 1-ից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ տոնական այգին՝ Ամանորին ընդառաջ
Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան
«Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի». Անի Քոչար
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ-ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան