Գործադուլի դուրս եկած վարորդներին աշխատանքից ազատելու մասին իրազեկել են WhatsApp հավելվածի միջոցով։ Այս մասին վարորդները պատմել են լրագրողներին ու ցույց տվել ցուցակները։ Ցուցակներում ազատված վարորդների թիվը գերազանցում է երկու տասնյակը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ բողոքելով աշխատանքային վատ պայմաններից։ Գործադուլի հետևանքով մարդիկ տևական ժամանակ անցկացրել են կանգառներում՝ չկարողանալով ժամանակին հասնել աշխատանքի, դասի։
«Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,-ի պատասխան հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։
Աղբյուրը՝ news.am