Ո՞ր մթերքները կարող են նվազեցնել սթրեսը

Կյանքի ժամանակակից ռիթմը հաճախ խրոնիկական սթրեսի մեջ է գցում մարդկանց, մինչդեռ, սնունդն այն գործիքներից մեկն է, որը կարող է աջակցել մարդուն, ասել է թերապևտ և սննդաբան Նատալյա Անդրեևան:

Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է ապրանքներ, որոնք կարող են օգնել նվազեցնել սթրեսի մակարդակը։

Առաջին հերթին, նա առանձնացրել է մածունը, կեֆիրը, թթու կաղամբը։ Անդրեևան բացատրել է, որ մարդու հուզական վիճակն ուղղակիորեն կապված է աղիների վիճակի հետ, որտեղ արտադրվում է սերոտոնինի մինչև 90 տոկոսը: Ֆերմենտացված մթերքներում առկա պրոբիոտիկները նպաստում են առողջ միկրոֆլորային՝ օգնելով մարմնին ավելի լավ հաղթահարել սթրեսը, ասել է նա՝ կոչ անելով սննդակարգում ներառել օրական առնվազն մեկ չափաբաժին մածուն կամ կեֆիր և շաբաթական 3-4 անգամ որպես կողմնակի ճաշատեսակ ավելացնել թթու կաղամբը:

Մեկ այլ ապրանք, որը կարող է ձեզ ուրախացնել, դա մուգ շոկոլադն է: Այն ոչ միայն հաճույք է պատճառում, այլև բարելավում է ուղեղի աշխատանքը՝ նվազեցնելով սթրեսի հիմնական հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, ասել է սննդաբանը։ Նա հավելել է, որ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոիդները բարելավում են արյան շրջանառությունը և օգնում կառավարել սթրեսը։ Բժիշկը խորհուրդ է տվել ընտրել առնվազն 70 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադ և օրական ուտել մի քանի կտոր օգուտներ ստանալու համար՝ չվնասելով կազմվածքը:

Արժե նաև շաբաթական առնվազն երկու անգամ սննդակարգում ներառել յուղոտ ձուկ՝ սաղմոն, սկումբրիա, ծովատառեխ, համոզված է Lenta.ru-ի զրուցակիցը։

Աղբյուրը՝ shantnews.am

Latest

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևել կնոջ օրինակին ու ներկայացնել սոցիալական ցանցի իր էջի դիտումները
Երևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է
Դերասան Կարո Հովհաննիսյանն ամուսնացել է
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ կուսակցության շարքերից
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
Երևանում բազմիցս տարբեր կամուրջներից նետվելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամուրջից ընկել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործադուլի դուրս եկած վարորդներին ազատել են WhatsApp հավելվածին sms ուղարկելով