Շղթայական ավտովթար՝ Երևանում. 4 մեքենա է բախվել․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել 2-ի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վրույր Ավագյանն ու Անդրանիկ Սաֆարյանը:  Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին, որպեսզի նշված փողոցում նորից տեղադրվեն արհեստական անհարթություններ, քանի որ երբ նախկինում դրանք եղել են, ընդհանրապես ավտովթարներ ու վրաերթեր տեղի չեն ունեցել, իսկ երբ ճանապարհը ամբողջութամբ կապիտալ ասֆալտապատվեց, ավելացավ ավտովթարների և վրաերթերի թիվը ու որոշ «վայ-վարորդների» պատճառով էլ ամբողջ գիշեր Վաղարշյան փողոցը մինչև Ամերիկյան համալսարանի մոտ ավտոռալի են սարքում:  Տեղում խնդրին ծանոթանալու նպատակով ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանի հանձնարարականով՝ դեպքի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության պատասխանատուներից Կոնստանտին Կոստանյանը, ով հանդիպեց բնակիչների հետ ու խոստացավ, որ այդ ամենը կփոխանցի ճանապարհային ոստիկանության պետին ու կանեն այնպես, որ խնդիրը լուծվի ի շահ բնակչի:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Девочка гроза». Լիլի Մորտոն նոր երգ կթողարկի
Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են
Աստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. 4 մեքենա է բախվել․ վիրավորներ կան
ՖՈՏՈ․ Արմավիցիների ընտանիքում ծնվել է 13-րդ զավակը․ երեխաներից ամենամեծը 22 տարեկան է
Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հարազատ պապիկը պարբերաբար ոտնձգություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ
Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու «Kia» մակնիշի ավտոմեքենան
Աննա Մաքսիմի լուսանկարները՝ Լոս Անջելեսից
Նոր լուսանկարներ՝ Մալենայի կողմից