Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Latest

Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը. նոր մանրամասներ՝ դեպքի վայրից
Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը. կա տուժած
Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը
Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
ՖՈՏՈ. «Ձմռան և աշնան հանդիպումը». Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Սրբապղծություն՝ Լոռու մարզում. կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել
6 ամիս կապ չի եղել. Արցախում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել
Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ որն է պատճառը