Սրբապղծություն՝ Լոռու մարզում. կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է: Հանցագործները վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ, այնուհետև լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Latest

Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը. նոր մանրամասներ՝ դեպքի վայրից
Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը. կա տուժած
Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը
Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
ՖՈՏՈ. «Ձմռան և աշնան հանդիպումը». Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Սրբապղծություն՝ Լոռու մարզում. կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել
6 ամիս կապ չի եղել. Արցախում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել
Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ որն է պատճառը