Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամներ են տեղափոխվել՝ մի մասը՝ Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզաին վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանից Գյումրու ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Մարինե Բ.-ն, իսկ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 10-ամյա տղա, 16-ամյա և 17-ամյա աղջիկներ:Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձանց մոտ հնարավոր է՝ թունավորում է եղել, ինչը առաջացած լինի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:  Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:

Latest

Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը. նոր մանրամասներ՝ դեպքի վայրից
Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը. կա տուժած
Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը
Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
ՖՈՏՈ. «Ձմռան և աշնան հանդիպումը». Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Սրբապղծություն՝ Լոռու մարզում. կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել
6 ամիս կապ չի եղել. Արցախում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել
Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ որն է պատճառը