Ալեն Սիմոնյանը և Պետրոս Ղազարյանն արձագանքել են Սրբազանի՝ Հ1 գնալուն

Քիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների հետ երթով շարժվում է դեպի Հանրային հեռուստաընկերություն։ Մինչ այդ Սրբազանը պահանջել էր իրեն ուղիղ եթեր տրամադրել։

Սրբազանի հայտարարության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ գրառում է կատարել՝ նշելով․

«Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր: Անհավանական»։

Բագրատ Սրբազանի պահանջին արձագանքել է նաև հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը։

«Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է Հանրային՝ ուղիղ եթերի պահանջով։ Երևի վերջինս տեղյակ չէ, որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Ցավոք, զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք, ովքեր համաձայնել են, եղել են Հանրայինի եթերում՝ առանց մի բառ կրճատելու։ Հիմա էլ եթերը բաց է»,- գրել է Ղազարյանը։

Նշենք, որ Հ1-ից հայտարարություն էին տարածել, թե պատրաստ են հարցազրույցի ձևաչափով հյուրընկալել Բագրատ Սրբազանին։

Արձագանքելով Հ1-ի այս հայտարարությանը՝ Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․

«Հարցազրույցների ժամանակն անցել է, մեր պահանջը ուղիղ եթերում ուղերձն է»։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալանել են Խորեն Լևոնյանի կնոջ՝ դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենան
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. նրանք մարմնական վնասվածքներ են ստացել
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան 4 ձագերի
«Վիրուսային» ռոլիկի շնորհիվ Հանրապետության հրապարակում հավաքվեց ամենաշատ թվով մարդիկ ՀՀ պատմության մեջ. Սևակ Հակոբյան
Մենք բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի պատճառով. Հասմիկ Կարապետյան
Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում
Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»