Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Հայկ Կարախանյանի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Զոհրաբ Առաքելյանի վարած «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: