tech.news.am-ը գրում է. Anthony անունով հայտնի ինսայդեր և վերլուծաբանը, որը X սոցիալական ցանցում հայտնի է @TheGalox_ մականունով, X-ի իր էջում հրապարակել է iPhone 16 Pro-ի բնութագրերը և բացահայտել դրա գինը։
Սմարթֆոնը կստանա 6,3 դյույմանոց Samsung M14 OLED էկրան՝ 120 Հց հաճախությամբ և 1600 նիտ առավելագույն պայծառությամբ։ Նախորդիվ հաղորդվում էր, որ iPhone Pro-ն կստանա 6,1 դյույմանոց էկրան:
Սարքի կատարողականության համար պատասխանատու կլինի Apple A18 Pro չիպսեթը՝ զուգակցված 8 ԳԲ օպերատիվ հիշողության հետ: Չնայած շատ օպերատիվ հիշողություն պահանջող Apple Intelligence արհեստական բանականության համակարգի ներդրմանը՝ ընկերությունը դեռ չի նախատեսում օպերատիվ հիշողության ծավալը հասցնել 12 ԳԲ-ի։ Ավելին, Apple Intelligence-ի աշխատանքի համար հարկավոր է առնվազն 8 ԳԲ օպերատիվ հիշողություն:
iPhone 16 Pro-ի մարտկոցի հզորությունը կկազմի 3577 մԱ/ժ, սակայն գերարագ լիցքավորման հզորության մասին դեռ չի հաղորդվում։
Զգալի փոփոխություններ են սպասվում տեսախցիկի համակարգում։ Սմարթֆոնը կհամալրվի 48 Մպ հիմնական մոդուլով, 48 Մպ լայնանկյուն մոդուլով (նախկին 12 Մպ-ի փոխարեն) և 12 Մպ պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակով՝ 5x օպտիկական խոշորացումով։ Նախկինում այս հեռաֆոտո ոսպնյակը հասանելի էր միայն iPhone 15 Pro Max-ում, մինչդեռ iPhone 15 Pro-ն և ավելի հին առաջատար մոդելներն առաջարկում էին միայն 3x խոշորացում:
Այլ առանձնահատկություններից են Wi-Fi 7-ի աջակցությունը և կորպուսի վրա Capture Button-ի առկայությունը, որը պատասխանատու կլինի տեսախցիկի գործարկման համար: