Տղան ու աղջիկն ընկել են «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում ընկած քաղաքացիներից տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Այս պահին տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չենք հրապարակում:Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա
Սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունն է. Ռոնալդու
Կինը «Ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգ առաջարկելուց հետո, չհրապարակելու դիմաց, տղամարդուց 100 հազար դրամ է պահանջել
ՖՈՏՈ․ Ալեն Սիմոնյանն իր հանգիստն է վայելում Իսպանիայում
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին. կա 1 կյանքից զրկված, 3 վիրավոր
«Ես ուրիշ տեղ բոյով, գեշ տղա եմ, այստեղ գոնե Ռաֆայել Երանոսյանն եմ». դերասանը՝ դրսում ապրելու մասին
ՖՈՏՈ․ Չեմ ուզում հետ գամ Երևան. Մարիամ Ալեքսանյանը խոստովանում է
Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է