Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը՝ նրա հրաժարականի մտադրության մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վերաբերյալ տեղեկությունը։

«Այն տեղեկատվությունը, որ տարածվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կողմից առանց վստահելի աղբյուրի հղման, չի համապատասխանում իրականությանը: Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում: Գրասենյակը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային իրավական ատյաններում»,- Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա ասաց, որ Եղիշե Կիրակոսյանն այս պահին գտնվում է իրեն հասանելիք արձակուրդում։

Նշենք, որ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարական տալ։

«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ», – նշված է հայտարարության մեջ։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա
Սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունն է. Ռոնալդու
Կինը «Ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգ առաջարկելուց հետո, չհրապարակելու դիմաց, տղամարդուց 100 հազար դրամ է պահանջել
ՖՈՏՈ․ Ալեն Սիմոնյանն իր հանգիստն է վայելում Իսպանիայում
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին. կա 1 կյանքից զրկված, 3 վիրավոր
«Ես ուրիշ տեղ բոյով, գեշ տղա եմ, այստեղ գոնե Ռաֆայել Երանոսյանն եմ». դերասանը՝ դրսում ապրելու մասին
ՖՈՏՈ․ Չեմ ուզում հետ գամ Երևան. Մարիամ Ալեքսանյանը խոստովանում է
Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է