«Պռոշյան» սուպերմարկետի 20-ամյա գանձապահը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «Թթու ջրի» մոտ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հարազատների կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Գևորգ Մկրտչյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց կրկին հիվանդանոցից զանգահարել են ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ բժշկական հետազոտության ընթացքում վերջինիս մոտ հայտնաբերվել է «շեքի շրջանի ծակած-կտրած վերք» մարմնական վնասվածք:Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։

Ոստիկանները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներ շնորհիվ պարզում են, որ մարտի 23-ին ժամը 17։00-ի սահմաններում Գ. Մկրտչյանի աշխատավայր է մոտեցել Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Վահան Զուլալյանը, ում հետ ունեցել է խոսակցական բնույթի վիճաբանություն, որտեղ հետագա պարզաբանումների համար պայմանավորվել են, որ ժանը 23։00-ին հանդիպել Երևանյան խճուղի 90-1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ առաջացած վիճաբանության ժամանակ Վ. Զուլալյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գ. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին, ապա իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարված է հասցրել աճուկի շրջանին, պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վ. Զուլալյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գևորգ Մկրտչյանը աշխատում է «Պռոշյան» սուպերմարկետում՝ որպես գանձապահ։

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը