Արա Մարտիրոսյանն ու նոր սիրելին բաժանվել են. ի՞նչն է պատճառը

Այս գարնանը StarNews-ը հայտնեց, որ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:

Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է: StarNews-ը ողջ ընթացքում հետևում էր զուգի համատեղ ճամփորդություններին, որոնք այժմ այլևս չկան:

Հետաքրքիրն այն էր, որ զույգի կապը գնում էր դեպի ամուսնություն, սակայն այս անգամ ևս`Արայի անձնական կյանքում ամեն բան հարթ չընթացավ:

StarNews-ը նկատել է, որ Արա Մարտիրոսյանն ու սիրելին բաժանվել են: Այս ամենի վառ ապացույցն է Ալլայի հրապարակած սթորիների և լուսանկարների հեռացումը, ինչպես նաև Ալլան դադարել է հետևել երգչին`ինստագրամյան էջում: Թե ինչն է պատճառը` խոստանում ենք մոտ ժամանակներում ևս բացահայտել:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արան նոր սիրելիին  գերշքեղ`100.000 $ արժողության ավտոմեքենա է նվիրել։

Հավելենք նաև, որ StarNews-ը խոսել է նաև Ալլայի անձնականի մասին: Արա Մարտիրոսյանի նոր սիրելին, մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ Ալլան, որդի ունի:

Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:

Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը:

Latest

ՎԻԴԵՈ. Փաշինյանը` դստեր Մարիամի հետ, մեկնել է Պրահա
Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին. այս պահին խուզարկում են նրա տունը
Սուրեն Պապիկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. նիստին չի մասնակցի
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Իսրայելի խանութներում ապրանքներ չկան. մարդիկ գնում են ջուր, հաց, մանկական սնունդ
ՎԻԴԵՈ. Հորդանանում հնչում են օդային հարձակման սիրեններ
ՎԻԴԵՈ. «Դոմփել բառից ավելի վատ բառեր եմ օգտագործում». ինչպես է արտահայտվում ՔՊ-ական մարզպետը
ՖՈՏՈՆԵՐ. Փաշինյանի գրառման տակ 1000-ից ավել հայհոյանք, վիրավորանք ու քննադատություններ են
Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարից ողջ մնացած միակ փրկվածը. ինչ է պատմում նա
Հանրապետական հիվանդանոցի պատուհանից քաղաքացին ցած է նետվել. նա վիրաբուժական բաժանմունքում էր բուժվում