5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։

Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։

Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Latest

Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ
«Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին
Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է
Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է
5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է
Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
Ներկայացվել է աշխարհի ամենամեծ էլեկտրական ինքնագլորը
Toyota-ն թողարկել է Land Cruiser FJ-ի նոր տարբերակը
Գերմանիայում մեկնարկել է ինքնաթիռների համար լազերային զենքի մշակումը