Արմավիրի մարզում հայրը մեքենայով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան

Երեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։

Latest

ՊՆ Ուրալը Սպիտակ-Գյումրի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
ՎԻԴԵՈ.Դուբայի վրայով թռչող ինքնաթիռից քաղաքացիները նկարել են Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման պահը
ՖՈՏՈՆԵՐ. Քանի զինվորի դի է փոխանցել ու ստացել Ռուսաստանը. թվեր
Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Թեհրանի և Թել Ավիվի միջև. ինչ առաջարկ է արել Կրեմլը
ՎԻԴԵՈ. Ինչ են տարել Հովիկ Աբրահամյանի տնից. բացառիկ մանրամասներ
ՎԻԴԵՈ. Թեհրանի բնակիչները լքել են քաղաքը. մայրուղիներին հսկայական խցանումներ են
ԱՄՆ-ից թռել են վառելիքի լիցքավորման բազմաթիվ ռազմական օդանավեր՝ տանկերներ. ինչ է կատարվել գիշերը
ՎԻԴԵՈ. Լարված իրավիճակ. քասախցիները փակել են Աշտարակի խճուղին
ՎԻԴԵՈ. Հայֆա քաղաքի հռթիռակոծության կադրերը