
եռախոսային կապն ու համացանցն անջատված են Ալմաթիում, որտեղ անկարգություններ են տեղի ունենում, փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ինտերնետը չի աշխատում քաղաքի ոչ մի կետում: Հեռախոսային կապն անջատված է, հնարավոր չէ զանգ կատարել նույնիսկ ռոումինգում:
Ղազախստանում արդեն չորրորդ օրն է չեն դադարում բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արեւմուտք) Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, իսկ հետո տեղափոխվել այլ կենտրոններ: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Մանգիստաուի եւ Ալմաթայի մարզերում, ինչպես նաեւ Ալմաթայում եւ Նուր-Սուլթանում, պաշտոնաթող Է եղել կառավարությունը: