Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյանից դեպի օդանավակայան մեծ քանակի կեղծ պատվերներ անել

Երեկ՝ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին նաեւ ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները: Բանն այն է, որ աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթեւեկությունը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նաև «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը՝ նշելով, որ այդ հարձակումները որեւէ կերպ չեն ազդել ծառայության աշխատանքի վրա, քանի որ կանխվել են նախքան պատվերի ընդունումը:

«Երեկ իմացանք, որ ադրբեջանցիները պատրաստվում են Բաղրամյան պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեծ քանակի ավտոմեքենաներ պատվիրել եւ կաթվածահար անել երթեւեկությունը: Անմիջապես կիրառել ենք անվտանգային չափորոշիչները, և դրա արդյունքում ոչինչ տեղի չի ունեցել»,- ասաց Գասպարյանը:

Մանրամասները՝ armtimes.com-ում

Latest

Տավուշի գյուղերը ՀՀ- ի վերջին պաշտպանական գիծն էին… 
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է կյանքից զրկվածների և վիրավորների ինքնությունը
Կիրանցում մեկ ժամից ավելի է՝ հոսանք չկա
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ որն է պատճառը
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
35-ամյա տղամարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ․ ինչ է կատարվել երեկ գիշերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ
Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին