Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է կյանքից զրկվածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Քրեական վարույթի շրջանակում իրավապահները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են՝ Իրանի քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան, Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիևը, Արաշ Նադերը:

Իսկ վիրավորներն են՝ Իրանի քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, Ալի Նուրին, Ֆահիմե Էսմայելին, Փեիման Աքբարին, Սամա Բազմարան, Շահանդուխտ Յուսուֆին, Մեհդի Զախարին և Արցախի Հանրապետության քաղաքացի Էդմոնդ Բաբաջանյանը:

Կայքի տեղեկություններով՝ տեղի ունեցածի պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պաահարն է, այլ աշխատանքային կանոնների ոչ պատշաճ, թերի կատարումը, քանի որ ավտոբուսը վարելիս են եղել 2 վարորդներ, և 1-ը երբ հոգնել է, մյուս վարորդն է փոխարինել, ում կողմից էլ չի պահպանվել ավտոմեքենա վարելու կանոնները, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև ավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ եթե պահպանվեր կանոնները, ապա ավտոմեքենան չէր բախվի երկաթե արգելապատնեշներին ու չէր հայտնվի ձորում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել էր ձորում։

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Կապանում Իրանի հյուպատոսը:

Latest

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
«Մուտքը արևային ակնոցներով». «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
ՖՈՏՈ․ Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը․ ընդդիմադիր գործիչ