«Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

armeniasputnik.am-ը գրում է.

Քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը, որը հայտնի է «Զապ» մականունով, ազատ է արձակվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։

Նշենք, որ Անդրանիկ Սողոյանը կալանավորվել էր նախորդ տարվա օգոստոսի 26-ին։

«Դատարանի որոշմամբ Սողոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Ճիշտ է, կարճման որոշումը դեռևս չենք ստացել, սակայն նախաքննական մարմինը հայտնել է, որ արդարացման հիմունքով են պաշտպանյալիս ազատ արձակել։ Այսինքն` քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով»,–ասաց Պիվազյանը։

Նա հայտնեց նաև, որ վերջերս քրգործով քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Սողոյանի կալանավորման ժամկետը երկարաձգվի։

Դատարանը, սակայն, մերժել էր այդ միջնորդությունը։

Latest

ՎԻԴԵՈ. 100 հազար տղերքի հետ ես գալու եմ և գալու եմ առջևից. Դոն Պիպո
Կանգառներում, դպրոցների եւ գրադարանների մոտ ծխելն արգելվեց․ օրենքն ուժի մեջ մտավ
Երկրաշարժ Արարատի մարզում․ որ գյուղերում է զգացվել ցնցումներ
ՎԻԴԵՈ․ Ինչ է կատարվում ԱԱԾ շենքի դիմաց․ Նիկոլ Փաշինյանն իր կորտեժով ժամանեց
«Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»․ Նիկոլ Փաշինյան
Կարեւոր՝ աշխատողների համար․ ե՞րբ է այս տարի նշվելու Վարդավառի տոնը․ հաջորդ օրն աշխատանքայի՞ն է, թե ոչ
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ռամզան Կադիրովի դպրոցական որդին իր հարսանիքին ոսկե ատրճանակով օդ է կրակում․ ինչպես է անցել Չեչնիայի նախագահի որդու հարսանիքը
Դիպուկահարը, հրդեհը մարելու ժամանակ, կրակել է հրշեջների վրա․ 2-ը մահացել են, 1-ը՝ վիրավորվել
2 ավտոբուսներ բախվել են իրար ու հրդեհվել. 37 հոգի զոհվել է