ՖՈՏՈ. Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին

Լեդի Գագայի՝ ազգությամբ հայ դիզայները՝ Կարինա Հակոբյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է Լեդի Գագայի՝ տեսահոլովակում կիրառված հայտնի զգեստի լուսանկարները։

«Այս զգեստն ի սկզբանե ստեղծվել է դեռ 2017 թվականին՝ մի շարք լուսանկարների համար, որոնք ես ուզում էի անել: Հագուստը պատրաստված է կաշվից, որը ամբողջությամբ ժանեկապատ է՝ ծաղկային հավելվածով, և ունի ներկված տարրեր: Գլխարկը ոգեշնչված է Կոկոշնիկի (ռուսական գլխարկ) ձևից: Նմանատիպ դեկորատիվ նախշերով մշակույթներ քիչ կան, բայց ինձ ոգեշնչողն ի սկզբանե եղել է սև Խոխլոման: Իմ աշխատանքով ես «խաղում եմ» այնպիսի հակադրությունների վրա, ինչպիսիք են գեղեցկությունն ու տգեղությունը, կանացիությունն ու ագրեսիան, հինը և ժամանակակիցը, պատմվածքն ու հեքիաթները: Նայելով ավելի մութ ուղղությամբ` ես դա կապեցի սև կաշվի հետ` ստեղծելով այնպիսի կերպար, որը պոտենցիալ այլմոլորակային է՝ երկար գլխով և ոտքերով`ընդգծված առանց կրունկների կոշիկներով: Դրանից հետո կերպարը ստացել է «Floral Alien» մականունը: Այն փոխաբերական իմաստով ներկայացնում է նաև մահը, ինչպես գետնին քայքայվող մարմինը, որը դրանից ծաղիկներ է աճեցնում ՝ ի վերջո կյանքի նոր շրջապտույտ սկսելով: Շատ դիզայներների նման ես աշխատում եմ ուրվագծի և տրամադրության հիման վրա։ Ես հաճախ նկարչության կամ նկարազարդման միջոցով նկարում եմ զգեստի կառուցվածքը»,-գրել է Կարինա Հակոբյանը:

 

Latest

Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան
«Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի». Անի Քոչար
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ-ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան
ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն
15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել
Ինչ անել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
Ի՞նչ ֆիլմեր դիտել Ամանորին և նախորդող օրերին