Դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքը շարունակում է պայքարել իրենց փոքրիկ որդու՝ Ֆելիքսի առողջության համար։
Ինչպես հայտնի է, երեխայի բուժումը շարունակվում է Գերմանիայում, և ընտանիքը պարբերաբար տեղեկություններ է հայտնում նրա առողջական վիճակի մասին՝ փոխանցելով հետևորդներին հույս ու հավատ։
Գոռ Հակոբյանի կինը՝ Հռուշ Մնոյանը, վերջերս հրապարակել է նոր գրառումներ, որոնք մեծ արձագանք են առաջացրել համացանցում։ Սկզբում նա կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։ Այնուհետև Հռուշը հրապարակել է ևս մեկ խորհրդանշական կադր, որի միջոցով փորձել է արտահայտել իր հավատն ու աղոթքը։ Նրա հրապարակման մեջ զգացվում են անսահման մայրական սերը, հույսը և վստահությունը, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի։