Ռուսաստանը որոշել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորին արտահանձնել Երեւանին

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին արտահանձնել Երեւանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։

Ըստ հրապարակման, Սարգսյանը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Զելենոգրադ քաղաքում։ Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում է սկսած 2018-ի հոկտեմբերից։ Նրան մեղագրվում են հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու, առանձնապես խոշոր չափի ունեցվածք կազմակերպված հանցախմբի միջոցով հափշտակելու եւ այլ հանցադրվագներում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ որոշում է կայացրել բավարարել հայկական կողմի հայցը։ Լեւոն Սարգսյանը եղել է մի քանի գումարումների ԱԺ պատգամավոր եւ ՀՀԿ անդամ։

Latest

Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava
Էս այռուծներն ապրել են այնպես ինչպես այսքան թալանից հետո չեն ապրում անգամ ՔՊ փողոցայինները
VIDEO. Ինչպես են 8 ԱԱԾ-ականները Ծառուկյանին գետնին պառկեցնում ու բերման ենթարկում
Երեկ Ծառուկյանից առգրաված էգ առյուծը սատկել է․ Կենդանաբանական այգին մանրամասնում է
VIDEO. էդ մարդու չուչելները խի գողացան եդ չհասկացա. Սամվել Կարապետյան
Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է. ինչ որոշում է կայացվել
Հուլիսի 10–ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ–ից ավել գյուղմթերք տանել Հայաստանից