«Ավատար»-ը կշարունակվի․ հայտնի են նոր ֆիլմերի պրեմիերաների ամսաթվերը

Disney կինոընկերությունը հրապարակել է «Ավատար» (Avatar) ֆիլմաշարի չորրորդ և հինգերորդ մասերի թողարկման ամսաթվերը։ Չորրորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ հինգերորդինը՝ 2031 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այս ամսաթվերը ներառված են Disney-ի թարմացված պրեմիերաների ժամանակացույցում և նշված են նաև ֆիլմաշարի պաշտոնական կայքում։

Ֆիլմաշարի շարունակության ապագան նախկինում անորոշ էր՝ կապված նկարահանման բարձր ծախսերի և երրորդ մասի՝ կինովարձույթում գրանցած արդյունքների հետ։ «Ավատար․ կրակ և մոխիր» (Avatar: Fire and Ash) ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է շուրջ 1,486 միլիարդ դոլար, ինչը պակաս է նախորդ՝ «Ավատար․ Ջրի ուղին» (Avatar: The Way of Water) ֆիլմի արդյունքից, որը վաստակել էր 2,334 միլիարդ դոլար։

Չորրորդ ֆիլմի ամբողջական նկարահանումները դեռ չեն վերսկսվել։ Թիմին դեռ անհրաժեշտ է համաձայնեցնել բյուջեն, աշխատանքների ժամանակացույցը և ավարտել արտադրության նախապատրաստական փուլը։

Latest

Աննա Խաչատրյանը ծանրամարտի աշխարհի պատանիների չեմպիոն
Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի
Գազայում զոհված մարդասիրական աշխատակիցների թիվը հասել է 17-ի
Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել
Հայտնի է` ովքեր են Արտաշատում մեքենա հրկիզել. կա 2 ձերբակալված
Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո
Խոշոր ավտովթար Երևանում․ բախումից հետո մեքենան գլխիվայր շրջվել է
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը
Դպրոցական վեճն ավարտվել է հիվանդանոցում․ 12-ամյա երեխային ծեծի են ենթարկել