Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի

Իսպանիայի Կանարյան կղզիների ափերի մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի։ Նրանք գտնվել են նավակում, որում մոտ 100 մարդ է եղել։ Նավակը փրկել են Ատլանտյան օվկիանոսում, սակայն մի քանի մարդ մահացել է, իսկ վեցը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է իսպանական EFE լրատվական գործակալությունը։

Ծովային փրկարար ծառայության տվյալներով՝ սկզբում նավակում հայտնաբերել են ութից տասը դի։ Ավելի ուշ EFE-ն հայտնել է, որ ափ են տեղափոխել 14 զոհի դի։ Նավակը հայտնաբերել են Էլ Հիերո կղզուց 39 ծովային մղոն (մոտ 72 կիլոմետր) հարավ։ Այն քարշակել են Լա Էստակա նավահանգիստ։

Վտանգավոր ճանապարհորդությունը վերապրած ևս 84 մարդ մեկ այլ նավակից ափ է իջել Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստում։ Այնտեղ գործում են միգրանտների ընդունման կենտրոն և դաշտային հոսպիտալ, որտեղ օգնություն են ցուցաբերում կղզի ժամանողների մեծ մասին։

Ողբերգությունը տեղի է ունեցել Կանարյան կղզիներ ժամանող միգրանտների թվի կտրուկ աճի պայմաններում՝ Իսպանիայում համընդհանուր ընտրություններից երկու օր առաջ։ Այդ ընտրություններում միգրացիոն քաղաքականությունը դարձել է նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։

Latest

Աննա Խաչատրյանը ծանրամարտի աշխարհի պատանիների չեմպիոն
Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի
Գազայում զոհված մարդասիրական աշխատակիցների թիվը հասել է 17-ի
Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել
Հայտնի է` ովքեր են Արտաշատում մեքենա հրկիզել. կա 2 ձերբակալված
Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո
Խոշոր ավտովթար Երևանում․ բախումից հետո մեքենան գլխիվայր շրջվել է
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը
Դպրոցական վեճն ավարտվել է հիվանդանոցում․ 12-ամյա երեխային ծեծի են ենթարկել