18-ամյա աղջիկը 10 ամսական երեխայի է առևանգել

Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի Գայի փողոցից Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Լիա Ս.-ն առևանգել է իր 10 ամսական մանկահասակ երեխային՝ Ա. Թ.-ին, և տարել անհայտ ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լիա Ս.-ն մանկահասակ երեխային տարել և թաքցնում է Արարատի մարզի Մասիս բնակավայրում գտնվող «AV» հյուրանոցում։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 13-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, նշված հասցեից Լիա Ս.-ին և երեխային հայտնաբերել են։ Ոստիկանների կողմից Լիա Ս.-ն ձերբակալվել և երեխայի հետ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Latest

Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Աբովյան փողոցը ժամանակավորապես կփակվի
18-ամյա աղջիկը 10 ամսական երեխայի է առևանգել
Մահվան երկու դեպք՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը
Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել
Որքանո՞վ է սոցիալական կյանքն ազդում դելֆինների կյանքի տևողության վրա
Աբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին
Ճանապարհային իրավիճակը Հայաստանում․ կա դժվարանցանելի հատված
Ձմեռային ցուրտը հասնում է․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
Հայաստանում օտարերկրացիները կանանց սեռական շահագործման են ենթարկել