Հայաստանում օտարերկրացիները կանանց սեռական շահագործման են ենթարկել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ ճանապարհով ստացված գումարը։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացի տղամարդիկ, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, շահագործման նպատակով հավաքագրել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների և բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։Բացահայտվել է նման երկու դեպք։

Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց անօգնական և խոցելի վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել է նրանց՝ գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։

Նմանատիպ երկրորդ դեպքում սեռական շահագործումը կազմակերպվել էր Ջրվեժ գյուղում։ Այստեղի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ առանձին սենյակներում մեկուսացրել են խաբեությամբ Հայաստան տեղափոխված կանանց՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը։

Օպերատիվ տվյալներն իրացվեցին նոյեմբերի 16-ին։ Հիշյալ հյուրանոցից և Ջրվեժ գյուղի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ Մարդու թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ զոհերից ընդունվեցին հաղորդումներ։ Օտարերկրացի երեք տղամարդիկ ձերբակալվեցին։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։Օտարերկրացի տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։

Latest

Որքանո՞վ է սոցիալական կյանքն ազդում դելֆինների կյանքի տևողության վրա
Աբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին
Ճանապարհային իրավիճակը Հայաստանում․ կա դժվարանցանելի հատված
Ձմեռային ցուրտը հասնում է․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
Հայաստանում օտարերկրացիները կանանց սեռական շահագործման են ենթարկել
Առեղծվածային մահ՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի են հայտնաբերել
Սպասվում է վերջին 15 տարվա ամենացուրտ դեկտեմբերը
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել