«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
հայտարարությունը

«Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» առիթով

Հայտարարությունը, թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։

Հայաստանի ժուռնալիստների եւ դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ եւ դատավորներ ունենք։

Latest

Մահվան երկու դեպք՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը
Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել
Որքանո՞վ է սոցիալական կյանքն ազդում դելֆինների կյանքի տևողության վրա
Աբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին
Ճանապարհային իրավիճակը Հայաստանում․ կա դժվարանցանելի հատված
Ձմեռային ցուրտը հասնում է․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
Հայաստանում օտարերկրացիները կանանց սեռական շահագործման են ենթարկել
Առեղծվածային մահ՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի են հայտնաբերել
Սպասվում է վերջին 15 տարվա ամենացուրտ դեկտեմբերը