Նյու Յորքի Times Square-ում 2026 թվականի դիմավորման ժամանակ օգտագործված ամանորյա գնդակի բյուրեղները կվաճառվեն որպես հուշանվերներ։ Գնորդները կկարողանան ձեռք բերել բյուրեղներից մեկը և դրա վրա փորագրել իրենց անունը։

Ամանորյա գնդակը բաղկացած էր 5280 Waterford բյուրեղից, որոնք խորհրդանշում էին կյանքը, ազատությունն ու երջանկության ձգտումը՝ ի պատիվ ԱՄՆ-ի հիմնադրման 250-ամյակի։ Բյուրեղների վրա անունները կփորագրի Waterford-ի վարպետ փորագրող Ռիչարդ Ուայթը՝ ադամանդե ծայրով հատուկ էլեկտրոնային գործիքով։ Բյուրեղների գները կախված չափից՝ կկազմեն 140-195 դոլար։

Ավանդույթի համաձայն, օգտագործված բյուրեղները կփոխարինվեն նորերով՝ 2027 թվականը դիմավորելու համար։ Times Square-ում ամանորյա գնդակի իջեցման ավանդույթը սկսվել է 1907 թվականին։
