Սևանում սիգի որսի արգելք․ նավակներն ու որսամիջոցները պետք է դուրս բերվեն լճից

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը:

Էկոպարեկային ծառայությունը սահմանելու է խիստ հսկողություն՝ սահմանված արգելքի պահպանմանը հետևելու նպատակով։ Ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չկատարման յուրաքանչյուր դեպք արժանանալու է իրավական գնահատականի։ Օրինազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ:

 

Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում չպետք է գտնվեն որսի նպատակով օգտագործվող նավակներ և որսամիջոցներ։ Դրանց սեփականատերերին և օգտագործողներին կոչ ենք անում մինչև սահմանված ժամկետը ապահովել դրանց դուրսբերումը լճից՝ խուսափելու օրենքով նախատեսված պատասխանատվությունից։

Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումը և բնական վերարտադրության ապահովումը բնապահպանական առաջնահերթություն են, որոնց նկատմամբ ցանկացած խախտում անթույլատրելի է:

Latest

Ամանորյա գնդակի բյուրեղները կվերածվեն բացառիկ հուշանվերների
«Բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն՝ Հանրայինի եթերի մասին
Տեսանյութ. Ինչպես է Երանոսում «Mercedes G»-ն բախվում «Նիվային»․ կա վիրավոր
«Դուստր Մարիաննա»-ի 2 տեսակի պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել. ընկերությունը տուգանվել է 16,7 մլն դրամով
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
Սևանում սիգի որսի արգելք․ նավակներն ու որսամիջոցները պետք է դուրս բերվեն լճից
Փակել է տան դուռն ու դանակով հարվածներ հասցրել կնոջը․ ամուսնու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ուշիում ավտովթարից զոհված զույգը ընդամենը 3 ամիս առաջ էր նշանադրվել
Լատվիա-Հայաստան․ լավագույն ֆուտբոլիստ՝ Ալեքսանդր Միշիև. ֆուտբոլիստների գնահատականները